Ալեն Սիմոնյանը և Կիպրոսի դեսպանը քննարկել են ՀՀ-ի և Կիպրոսի միջև երկկողմ և միջազգային հարթակներում համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հանդիպման առանցքում են եղել Հայաստանի և Կիպրոսի միջև ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող՝ երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր:
Կարծիքներ