Սարի թաղում վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. 16-ամյա պատանին խոստովանել է
Մարտի 15-ի ժամը 22.35-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի պատի կտրած-ծակած թափանցող վերք, լյարդի վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է տանն ընկնելու հետևանքով:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մարտի 15-ի ժամը 22-ի սահմաններում Սարի թաղի 5-րդ շարքի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 41-ամյա տղամարդուն դանակահարել էր 16-ամյա պատանին:
Բացատրական աշխատանքի շնորհիվ նա մարտի 16-ին ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին, ապա ներկայացվել է քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք, իսկ դեպքի վայրի զննության ժամանակ ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:
Մարտի 20-ին 16-ամյա պատանուն ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: Խափանման միջոցը՝ տնային կալանք:
Նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ