2022 թ. 2-րդ եռամսյակում օտարերկրյա պետություններում տրամադրվել է 239 ՀՀ անձնագիր, բայց պետտուրք չի գանձվել

2022 թ. 2-րդ եռամսյակում օտարերկրյա պետություններում տրամադրվել է 239 ՀՀ անձնագիր, բայց պետտուրք չի գանձվել

Կառավարության որոշմամբ 14,415.0 հազար դրամ կհատկացվի արտաքին գործերի նախարարությանը՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի անձնագիր ստանալու պետական տուրքը վճարելու համար:

Ըստ հիմնավորման՝ 2022 թ. 2-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 239 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել:

Մասնավորապես, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (65 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (174 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար: