Գեներալ Մուրադովը ևս երկու ամիս կղեկավարի Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահների զորակազմը. Ալեքսանդր Կոց

«Իմ տեղեկություններով, գեներալ Մուրադովը կմնա Ղարաբաղի ռուսական խաղաղապահների հրամանատար եւս երկու ամիս»:- Այս մասին հայտարարել է իր տելեգրամյան ալիքում ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը: «Վերջին օրերին Հայաստանն ու Ադրբեջանը խնդրել է Ռուսաստանին, որպեսզի չփոխեն նրան, թեեւ գործերի հանձնումը եւ պաշտոնի հանձնումը արդեն սկսվել է: Նույնիսկ փոխարինողն է եղել` Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեեւը: Այս անհանգիստ օրերին, ամենայն հավանականությամբ որոշել են թողնել գեներալին, ով ունի անվերապահ հեղինակություն, ով ամբողջովին խորամուխ է եղել իրավիճակի եւ առանձնահատկությունների մեջ: Երկարաձգվել է Ռուստամ Ուսմանովիչի գործուղումը»,- գրել է Կոցը:
Կարծիքներ