«Ինքիշխան Հայաստան» կուսակցությունը կոչ է անում պահպանել հանրային համերաշխություն. Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ստեղծված պայթունավտանգ և ճգնաժամային իրադրության պայմաններում «Ինքիշխան Հայաստան» կուսակցությունը անընդունելի է համարում ներքաղաքական դիվիդենդներ շահելու փորձերը, խուճապի և ապատեղեկատվության տարածումը և կոչ է անում պահպանել հանրային համերաշխություն։ Իսկ իշխանություններից պահանջում ենք հանդես չգալ իրարամերժ պաշտոնական հաղորդագրություններով և տրամադրել իրավիճակի մասին բացառապես օբյեկտիվ տեղեկատվություն։
Խնդիրը դիվանագիտական ճանապարհով չլուծվելու պարագայում հայտնում ենք մեր պատրաստակամությունը լինել առաջնագծում և կանգնել մեր բանակի կողքին»։
Կարծիքներ