Շնորհավորում եմ տիկին Ցվետա Կարայանչեվային Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Ջերմորեն շնորհավորում եմ տիկին Ցվետա Կարայանչեվային Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար՝ մեծապես կարևորում եմ երկու օրենսդիր մարմինների միջև արդյունավետ համագործակցությունը, որի համատեքստում, անխոս, իրենց առանձնահատուկ դերն ու նշանակությունն ունեն բարեկամական խմբերը:
Մաղթում եմ եմ Ձեզ բեղուն աշխատանքային գործունեություն ու նորանոր հաջողություններ, իսկ Բուլղարիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:
Կարծիքներ