Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 100 000-ը
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտեցել է 104 000-ի: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ մեջբերելով Միացյալ Թագավորության ազգային վիճակագրության տվյալները:
Նշվում է, որ վիճակագրական թվերը, որոնք հասնում են մինչև հունվարի 15-ը, հիմնված են մահվան վկայականների հիման վրա: Կառավարության ներկայացրած ամենօրյա թվերը, որոնք հիմնվում են թեստերի դրական պատասխանների վրա, ավելի ցածր են:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակման և մահվան դեպքերի կտրուկ աճ է նկատվել անցյալ ամսվա ընթացքում, ինչի հետևանքով ՄԹ-ն դարձել է մահացության համաշխարհային ցուցանիշը գլխավորող երկրներից մեկը:
Ինչպես աղբյուրը հայտնում է, 10 դեպքից 9-ի պարագայում մահվան վկայականում որպես մահվան պատճառ նշվում է կորոնավիրուսը:
Մեծ Բրիտանիայում, որը հինգերորդն է աշխարհում «Քովիդ-19»-ով վարակման դեպքերի թվով, վարակակիրների թիվը գերազանցել է 3.6 մլն-ը:
Կարծիքներ