Պետական բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն
Այսօր՝ ՀՀ անկախության 30-ամյակին, միջոցառումների մեկնարկը տրվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցով:
Այնտեղ են Հայաստանի ու Արցախի բարձրագույն ղեկավարությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի և Հայաստանի ԱԺ նախագահները, փոխվարչապետները, Կառավարության անդամներ, պատգամավորներ, մարզպետներ, բարձրաստիճան զինվորականներ և այլք:
Զինվորական նվագախմբի կողմից կատարվել է ՀՀ օրհներգը, այնուհետ բարձրաստիճան այրերը ծաղիկներ են խոնարհել զոհված հայորդիների շիրիմներին:
Վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են նաև զոհված զինծառայողների հարազատները:
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ տրվեց նկարահանել միայն պաշտոնատար անձանց ժամանման հատվածը:
Կարծիքներ