Իսրայելի հարվածները Գազայի վրա 24 ժամվա ընթացքում առնվազն 20 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածի կենտրոնական և հարավային հատվածներում Իսրայելի հրթիռակոծությունների և ավիահարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 20 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։
Նրա խոսքով, Խան Յունիս քաղաքի մերձակայքում գտնվող Ալ-Քարարա գյուղի երկու բնակելի շենքերի վրա օդային հարվածների զոհ է դարձել առնվազն 12 մարդ։ Տասնյակ պաղեստինցիներ վիրավորվել են, ևս մի քանիսը փլատակների տակ են և անհետ կորել։
Բացի այդ, առնվազն ութ մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են, զոհվել է Պաղեստինի անկլավի կենտրոնական հատվածում գտնվող Զավաիդա շրջանի իսրայելական գնդակոծության հետեւանքով, հայտնում է գործակալությունը։
Կարծիքներ