Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինելու օրինագիծը ստացավ դրական եզրակացություն
ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով փոխարինելու օրինագծին:
Կառավարության հեղինակած նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Տերտերյանը նշեց, որ փոփոխությունից հետո Երևանի քաղաքապետը կունենա տեղակալ, որը կհամակարգի ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները:
«Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալի՝ որպես քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի համակարգողի առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել նշված ոլորտներում Երևանի քաղաքապետին տրված իրավասությունները»,- ասաց Տերտերյանը:
Կարծիքներ