Հռոմում Ղրղզստանի դեսպանատուն է բացվել
Հռոմում Ղրղզստանի ԱԳՆ ղեկավար Ռուսլան Կազակբաևի մասնակցությամբ տեղի է ունեցել Իտալիայում Ղրղզստանի դեսպանատան բացման արարողությունը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ղրղզստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
«Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կազակբաևի Իտալիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել Իտալիայում հանրապետության դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ արարողությանը մասնակցել են Իտալիայի ղրղզական սփյուռքի ներկայացուցիչներ և նրա համալսարաններում սովորող ղրղզ ուսանողները։
«Կազակբաևը երախտագիտություն է հայտնել իտալական կողմին և Իտալիայի ԱԳՆ-ին՝ Ղրղզստանի Հանրապետության դեսպանության բացման գործում աջակցության համար»,- նշում է մամուլի ծառայությունը։
Արարողության ընթացքում հայտարարվել է, որ իտալական կողմը մտադիր է մոտ ապագայում բացել իր դիվանագիտական ներկայացուցչությունը Բիշքեկ քաղաքում, ինչպես նաև ակտիվացնել առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար կապերը Ղրղզստանի հետ։
Կարծիքներ