Ադրբեջանցիների հետ կռվի դաշտը սահմանում է և դիվանագիտական հարթակներում. զգույշ եղեք. Դավիթ Սանասարյան
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ադրբեջանցիների հետ կռվի դաշտը սահմանում է և դիվանագիտական հարթակներում, մնացած բոլոր տեղերում բռնության միջոցով ազգամիջյան հարցեր լուծելը պետք է բացառվի։
Ողջունելով հանդերձ հայերի միասնականությունն ու մեջք մեջքի իրար պաշտպանելու պատրաստակամությունը, ամեն դեպքում, պետք է չտրվել սադրանքների և տուրք չտալ ձնագնդիկի նման մեծացող այս վտանգավոր պրոցեսին։
Միաժամանակ հույս եմ հայտնում, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը կանի ամենը և կաջակցի, որ ՌԴ իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով հարթեն ստեղծված իրավիճակը։
Զգույշ եղեք»:
Կարծիքներ