Երբ չի պատժվում ագրեսորը. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Առողջ մարդկային բանականությունը հուշում է, որ քաղաքակիրթ աշխարհի անունից հանդես եկող պետություններն առնվազն կդատապարտեին նման արյունալի պատերազմի հրահրումը եւ ադրբեջանաթուրքական հանցավոր գործողությունները, որոնք այսօր էլ շարունակվում են: Սակայն պատերազմի ընթացքում ագրեսորին ագրեսիայի ենթարկվածի հետ հավասարեցնելու, ըստ էության՝ պատերազմը կանխելու ուղղությամբ առարկայական ջանքեր չգործադրելու հետեւանքով Արցախում ունեցանք հերթական հումանիտար աղետը՝ հազարավոր զոհեր եւ տասնյակ հազարավոր գաղթականներ: Թվում էր, որ գոնե հիմա Ադրբեջանին կդատապարտեն կատարվածի համար եւ, զուտ ձեւական կողմն ապահովելու համար, պատժամիջոցներ կսահմանվեն: Սակայն ԱՄՆ նախագահի վերջին որոշումը սառը ցնցուղ էր ժողովրդավարության բաստիոնին սպասողական հայացք ուղղած միլիոնավոր մարդկանց համար: Ջո Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ իր վարչակազմը երկարացնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, ինչը թույլատրում է ԱՄՆ-ին ուղիղ ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ