Պուտինը հայտնել է, թե երբ կարող է պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ կպատվաստվի «Սպուտնիկ V» պատվաստանյութով բժիշկների հետ խորհրդակցելուց հետո: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտը», այս մասին ՌԴ նախագահը հայտնել է ռուսական ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպմանը:
Պատասխանելով իրեն ուղղված հարցին՝ Պուտինը նշել է, որ կարող է պատվատվել ամռան վերջին կամ աշնան սկզբին, քանի որ ստիպված կլինի շատ ուղևորությունների մեկնել:
Պուտինը նշել է նաև, որ առաջիկա ծրագրում դեռ նախատեսվում են գրիպի և պնևմոկոկի դեմ պատվաստումները, այդ իսկ պատճառով դեռ պետք է հասկանա, թե երբ է ավելի հարմար կորոնավիրուսի դեմ ներարկում ստանալ:
ՌԴ նախագահը հայտնել է, որ մտադիր չէ «կապիկություն անել» և պատվաստումն անել տեսախցիկների առաջ:
Կարծիքներ