15 հազար ուկրաինացի զինվորականներ կվերապատրաստվեն եվրոպական ուսումնական առաքելության կողմից

15 հազար ուկրաինացի զինվորականներ կվերապատրաստվեն եվրոպական ուսումնական առաքելության կողմից

Բորելի խոսքով, այս պահին ծրագրով արդեն վերապատրաստվում է Ուկրաինայի 1100 զինծառայող։

«Առաքելությանը մասնակցում են ԵՄ 20 երկրներ, սա ամենամեծ ռազմական առաքելությունն է, որը ԵՄ-ն երբևէ ստեղծել է գործընկերներից որևէ մեկի համար»,- ասել է Բորելը։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 100 մլն եվրո։ Բորելի խոսքով՝ ԵՄ-ն լրացուցիչ 16 միլիոն եվրո կտրամադրի, որը կծախսվի մարզումային սարքավորումների վրա։ Բացի այդ, Նորվեգիան, որը ԵՄ-ի մաս չէ, 50 միլիոն եվրո կտրամադրի առաքելությանը աջակցելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում