Ռուսաստանում ձերբակալվել է երկրի ամենահարուստ պատգամավորը
Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում ձերբակալվել է Սախալինի շրջանային դումայի պատգամավոր Դմիտրի Փաշովը, որը 2020 թվականի սեպտեմբերին ճանաչվել է երկրի ամենահարուստ պետական ծառայողը, հաղորդում է lenta.ru-ն։
Նշվում է, որ Փաշովը մեկնել է Խաբարովսկ գործուղման և հարցաքննության է կանչվել հին գործով, որի համար պատասխանատվության ենթարկելու ժամկետն արդեն լրացել է:
Խոսքը մի տեսանյութի մասին է, որտեղ Փաշովի ընկերներից մեկը՝ միջազգային հետախուզման մեջ գտնվող գործարար Օլեգ Կանը, գետից որսում է Կարմիր գրքում գրանցված ձուկ, սակայն, ինչպես նշում է աղբյուրը, պատգամավորը նույնիսկ չի դիպչում դրան։
Նշվում է, որ պաշտոնյային հարցաքննել են այդ տեսանյութի պատճառով, սակայն հետո մեղադրանք են առաջադրել այն գործով, որով Կանը միջազգային հետախուզման մեջ է: Ենթադրվում է, որ նրան որոշ ժամանակով կպահեն Խաբարովսկի քննչական մեկուսարանում, իսկ հետո կարող են տեղափոխել Սախալին։
Անցյալ տարվա փետրվարին Խաբարովսկի դատարանը հեռակա կարգով կալանավորել էր Կանին՝ մրցակից գործարար Վալերի Պհիդենկոյի սպանության գործով: Վերջինս փախուստի է դիմել. որոշ տվյալներով՝ մեկնել է Ճապոնիա, որտեղ նա անշարժ գույք ունի։
Սեպտեմբերին Forbes-ը Փաշովին հայտարարել էր Ռուսաստանի ամենահարուստ պատգամավորը։ Նրա ընտանիքի եկամուտները 2019 թվականի արդյունքներով գնահատվել են 6,2 մլրդ ռուբլի:
Կարծիքներ