2445 զոհ, ավելի քան 9000 վիրավոր․ ավերիչ երկրաշարժ՝ Աֆղանստանում

2445 զոհ, ավելի քան 9000 վիրավոր․ ավերիչ երկրաշարժ՝ Աֆղանստանում

Հերաթում և Աֆղանստանի հարևան արևմտյան գավառներում տեղի ունեցած մի քանի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2445-ի։ Այս մասին հայտնել են Հերաթի իշխանությունները, փոխանցում է Xinhua գործակալությունը։


Հերաթի աղետների կառավարման տարածքային գրասենյակի ղեկավար Մաուլավի Մուսա Աշարին ասել է, որ ամենից շատ տուժել է Հերաթի Զինդա Ջան շրջանը, որտեղ 13 գյուղ ամբողջությամբ ավերվել է:

Ավելի վաղ Աֆղանստանի աղետների կառավարման ազգային վարչության պաշտոնական ներկայացուցիչ մոլլա Ջանան Շեյքը հայտնել էր, որ երկրաշարժի հետեւանքով ավելի քան 9,2 հազար մարդ է տուժել։

Հիշեցնենք, որ Աֆղանստանում շաբաթ օրը 6,2 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել։

«Հրապարակ օրաթերթ»

Հետևեք մեզ նաև Տելեգրամում