Լավ, էս տգիտության ցուցահանդեսին վերջ լինելո՞ւ է. ինչ անտեղյակություններ է նկատել Սաֆարյանը Քոչարյանի խոսքում

Լավ, էս տգիտության ցուցահանդեսին վերջ լինելո՞ւ է. ինչ անտեղյակություններ է նկատել Սաֆարյանը Քոչարյանի խոսքում

«Բա մարդ աշխարհի փողն ունենա, սպորտզալեր գնալու ու մուսկուլներ փչելու փոխարեն նորմալ կրթություն չստանա, որ երբ պատգամավորի մանդատը «անակնկալ» գլխին ընկնի, բա գոնե չկարոողանա՞ այնպիսի մտքեր ասի, որ գոնե ժողովուրդը շոկ չունենա: Թե՞ ուղեղի ցնցում, այնուամենայնիվ, առաջանում է մանդատի՝ անակնկալ գլխին ընկնելուց հետո»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ նկատի ունենալով Լևոն Քոչարյանի հարցազրույցը լրատվամիջոցներին, որում վերջինս ասել էր, թե իշխանության հեռացման երկարաժամկետ ծրագիր ունեն:

«Այս պառլամենտն ու կառավարությունը իրենց ձևավորման պահից՝ 2021թ-ից այս կողմ արդեն ժամկետի կեսը՝ 2.5 տարին, անցել է... Մնացել է 2.5 տարի, ավելի ստույգ՝ արդեն մի տարի հետո հաջորդ ընտրապայքարը մեկնարկելու է...

Էս տղեն դրանից տեղյակ չէ՞, տեղյակ չէ՞, որ էդ ժամկետի դեպքում երկարաժամկետ, անգամ միջնաժամկետ բառերը կիրառելի չեն: Թե՞ գիտի յուր հայրիկի տված մանդատը 10 տարով է:

Եվ ի՞նչ ժամանակի համար է մշակել իշխանափոխության յուր «երկարաժամկետ ստրատեգիան» նորին տանզանիո փոքրությունը: Լավ, էս տգիտության ցուցահանդեսին վերջ լինելո՞ւ է: Դասականն ասում էր՝ խոսել չգիտես, չխոսե՞լ էլ չգիտես»,- նկատել է Սաֆարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում