«Հաղթանակ» կամրջի տակ քաղաքացի է հայտնաբերվել. նա հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում
Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում պարեկնեչւ ծառայություն կատարելիս նկատել են, որ «Հաղթանակ» կամրջի տակ քաղաքացի կա ընկած։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ պարեկները ոտքով մոտ 1 կիլոմետր դժվարանցանելի ճանապարհով մոտեցել են ընկած քաղաքացուն և պարզել, որ նա ունի վնասվածքներ։ Ժամանած բժիշկների խումբը նրան տեղափոխել են հիվանդանոց՝ պատգարակով մոտեցրնելով շտապօգնության ավտոմեքենային։
Ոստիկանությունը պարզում է տղամարդու ինքնությունը։ Կայքի տեղեկություներով՝ նա Երևանի բնակիչ 49-ամյա Արսեն Գ-ն է։
Տեղի ունեցածը անզգուշություն է, թե ինքնասպանության փորձ, պարզվում է, դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Կարծիքներ