Վահան Քերոբյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄԷ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոնյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու Ազատ գոտիների համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի 9-րդ նստաշրջանին: Համապատասխան որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին 2023 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 3-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ Ազատ գոտիների համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի 9-րդ նստաշրջանին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով»,- ասված է որոշման մեջ:
Կարծիքներ