Քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են 22-ամյա դատապարտյալի դին՝ սավանով կախված վիճակում
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտում հերթական շրջայց կատարելիս փետրվարի 9-ին ժամը 22։45-ի սահմաններում մարզադահլիճում նկատել են դատապարտյալ, 1999թ. ծնված Գ. Հ.-ի դին՝ սավանով կախված վիճակում։
Ինչպես հայտնում են Քրեակատարողական ծառայությունից, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կարծիքներ