Ալեքսիս Սանչեսը 7 միլիոն եվրո է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից»
Միլանի «Ինտերի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը պայմանագրի խզման համար 7 միլիոն եվրո փոխհատուցում է ստացել իր նախկին ակումբից՝ «Մանչեսթեր Յունայթեդից», տեղեկացնում է The Guardian-ը:
Օգոստոսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց, որ խզում է պայմանագիրը 31-ամյա հարձակվողի հետ, որպեսզի նա հնարավորություն ունենա ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Ինտեր»:
«Մանչեսթեր Յունայթեդի» հայտարարությունից հետո «Ինտերը» հայտարարեց Ալեքսիս Սանչեսի հետ 3 տարվա պայմանագիր կնքելու մասին:
Հիշեցնենք, որ Ալեքսիս Սանչեսը վարձակալությամբ «Ինտեր» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը:
Ավարտված մրցաշրջանում իտալական թիմի կազմում անցկացրած 21 խաղերում Սանչեսը դարձել է 4 գոլի հեղինակ:
Կարծիքներ