Ցուլի թոքերից պատրաստված պատրաստուկը հինգ անգամ նվազեցրել է COVID-19-ից մահացությունը
Ռուսաստանյան սուրֆակտանտ-ԲԼ պատրաստուկը ցույց է տվել իր արդյունավետությունը կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում: Սկզբում այն ստեղծվել էր մարդու թոքերի ծանր ախտահարումների բուժման համար, դրա կիրառման արդյունքում COVID-19-ով ծանր հիվանդների շրջանում մահացությունը հաջողվել է նվազեցնել հինգ անգամ՝ հաղորդել է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով բժիշկների տվյալները:
Կորոնավիրուսային հիվանդների շրջանում ծանր դեպքերը կազմում են 5 տոկոս: Նրանց գրեթե 80 տոկոսը մահանում է: Սուրֆակտանտը նյութ է, որը ներսից պատում է թոքերի ալվեոլները, իսկ ԲԼ-ն վերծանվում է որպես «ցուլի թոք»:
Հիվանդները սուրֆակտանտ-ԲԼ-ն ստացել են ինհալացիայի օգնությամբ, ընթացակարգն անցկացրել են օրը երկու անգամ, այն տևել է 30 րոպե:
Պատրաստուկը հիվանդներին ներարկվել է երկուսից մինչև հինգ օր, ընդ որում, հիվանդների մոտ բարելավում է նկատվել անմիջապես ինհալացիայից հետո:
Ներկայում պատրաստուկը հիվանդներին ներարկվում է դրա արդյունավետության հետազոտությունների շրջանակներում: Հետազոտություններն ավարտվելուց հետո ենթադրվում է սուրֆակտանտ-ԲԼ-ի օգտագործումը ներառել առողջապահության նախարարության հանձնարարականում՝ կորոնավիրուսային վարակով հիվանդների բուժման համար:
Կարծիքներ