Ընդդիմադիրների կողմից ԱԺ պատգամավորների լուսանկարներն այրելը շարքային ատելության քարոզ չէ. Դանիել Իոաննիսյան

Ընդդիմադիրների կողմից ԱԺ պատգամավորների լուսանկարներն այրելը շարքային ատելության քարոզ չէ. Դանիել Իոաննիսյան

Վերջին մի շաբաթվա ընթացքում ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, բացի Արցախում բնակարանաշինության համար ջանք չխնայած Սոս Ջանիբեկյանին ու շատ մեծ թվով համաշխարհային գրականություն հայոց լեզվով թարգմանած Արմեն Մարտիրոսյանին ծեծելուց, հիշարժան ու անընդունելի այլ քայլի են դիմել: Մասնավորապես՝ ընդդիմադիրները այրել են ժողովրդի կողմից ընտրված Ազգային Ժողովի պատգամվորների լուսանկարներ:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նկատելով, որ սա շարքային ատելության քարոզ չէ, և ահա, թե ինչու.

«Պատգամավորները մեզ կարող են դուր գալ, կարող են դուր չգալ, կարող եք այս կամ այն պատգամավորին չսիրել, կարող ենք անգամ զզվել, դա նորմալ է: Բայց բոլորս պետք է հիշենք, որ խորհրդարանի բոլոր պատգամավորները ընտրված են ժողովրդի կողմից:

Ժողովրդավարական ընտրություններով ընտրված խորհրդարանի պատգամավորին հայհոյելուց, նրա նկատմամբ ատելության խոսք ասելուց միշտ պետք է հաշվի առնենք, որ այդ խոսքը ուղղված է ժողովրդի մի մասին:

Երբ հրապարակավ այրվում է ժողովրդի կողմից ընտրված պատգամավորի լուսանկարը, ապա պետք է հիշենք, որ դա մարդ է, ում մեր քաղաքացիների մի մասը 5 տարով լիազորել է իրենց անունով իրացնել իշխանությունը:

Հ.Գ. Նույն տրամաբանության մեջ է նաև պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտը, որի ամբողջ միտքը նրանում է, որ անգամ իրավապահները չկարողանան հետապնդել մի մարդու, ում տասնյակ հազարավոր քաղաքացիներ լիազորել են իրացնել իշխանությունը»:

Իոաննիսյանի գրառման մեկնաբանությունում օգտատերերից մեկը գրել է. «Որ 2018-ին գրում էինք՝ Աշոտյան 42 ։) դա նորմալ էր, հիմա վատա…»: Օգտատիրոջը հակադարձել է Իոաննիսյանը՝ նկատելով. «Նախ, Աշոտյանը երբեք ժողովրդավարական ընտրություններով ընտրված պատգամավոր չի եղել։ Երկրորդը` այն օրերին դա դատապարտել եմ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում