Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել
Ուսումնական ինքնաթիռ է կործանվել չորեքշաբթի օրը Թուրքիայում, տուժածներ չկան։ Ինքնաթիռում գտնվող երկու հոգի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է A Haber հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասի Աֆիոն նահանգում։ Ինքնաթիռը, որը ուսումնական թռիչք էր իրականացնում, չպարզված հանգամանքներում կործանվել է տեղի համալսարանական ֆերմայի տարածքում։
Միջադեպը հետաքննվում է։
Կարծիքներ