Ծառերն ապօրինի հատել էր անտառապահը. Լոռու քրեական հետախույզների ու պարեկների բացահայտումը

Ծառերն ապօրինի հատել էր անտառապահը. Լոռու քրեական հետախույզների ու պարեկների բացահայտումը

Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ոստիկաններից մեկը օգոստոսի 7-ին, ժամը 11.30-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ճանապարհի հարակից անտառից բենզասղոցի ձայն լսելով՝ Դիլիջանի բաժին է ահազանգել և խնդրել, որ օպերատիվ խումբ մոտենա:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, րոպեներ անց բաժնի քրեական հետախույզներն ու պարեկները համատեղ միջոցառումներով պարզել են, որ նույն օրը «Դիլիջան ազգային պարկի» «Շամախյան» տեղամասի անտառապահն իրեն վստահված պահաբաժնից 2 ուռենի է ապօրինի հատել:

Ըստ աղբյուրի՝ 40-ամյա անտառապահը ձերբակալվել է և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել ոստիկանության Դիլիջանի բաժին:

Նշվում է, որ նա ներկայացվել է տարածքային նախաքննական մարմին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում