Թուրքիայում առնվազն 26 ահաբեկչություն են կանխել 2021 թվականի սկզբից
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մարտի 18-ին հայտնել Է, որ հանրապետության անվտանգության ուժերին հաջողվել Է առնվազն 26 ահաբեկչական գործողություններ կանխել 2021 թվականի առաջին ամսիներին: Տարեսկզբից ի վեր կանխվել Է 26 ահաբեկչական գործողություն, ընդ որում դրանցից մեկը կանխվել Է այսօր»,- մեջբերում Է նրա խոսքն Anadolu գործակալությունը: Մինչդեռ, ներքգործնախարարության տվյալներով՝ ամբողջ 2020 թվականին կանխվել Է ահաբեկչական ուղղվածության 152 հանցագործություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ