Վրաստանի խոշոր քաղաքներում ուստարվա մեկնարկը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 1-ը
Թբիլիսիում և Վրաստանի մնացած խոշոր քաղաքներում ուսումնական գործընթացը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 1-ը: Ինչպես նշել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ Թբիլիսիում, Գորիում, Ռուսթավիում, Քութայիսիում, Զուգդիդիում և Փոթիում ուսումնական գործընթացը հետաձգվել է 2 շաբաթով: Այս մասին գրել է Aliq.ge-ն։
«Նշված քաղաքներում բարձրագույն ուսումնական հաստատություններում և դպրոցներում ուսումնական պրոցեսը կսկսվի հոկտեմբերի 1-ից», — ասել է Գախարիան:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտարարվել էր, որ մանկապարտեզները ևս բացվելու են հոկտեմբերի 1-ին:
Կարծիքներ