Կանադայում հիբրիդային թռչող մեքենա են ներկայացրել
Կանադայում Horizon Aircraft ընկերությունը ներկայացրել է թռչող ավտոմեքենայի կոնցեպտը, որն ստացել է Cavorite X5 անվանումը:
Ինչպես գրում է Корреспондент-ը, մեքենան համալրվելու է օդ բարձրանալու ուղղահայաց գործառույթով:
Տրանսպորտային միջոցը զինված է 16 պտուտակներով և նախատեսված է 5 ուղևորների տեղափոխման համար: Cavorite X5 հիբրիդային սարքավորումը թույլ կտա մինչև 500 կմ տարածություն անցնել թռչելով:
Առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժամ: Առանց ուղևորների թռչող տրանսպորտային միջոցը կարող է մինչև 1000 կմ տարածություն անցնել: Ակնկալվում է, որ ֆուտուրիստական մեքենայի արտադրությունը կմեկնարկի 2024 թվականին:
Կարծիքներ