Բլինկենի թեկնածությունը հաստատվել է ԱՄՆ նոր պետքարտուղարի պաշտոնում
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Էնթոնի Բլինկենի թեկնածությունը երկրի պետքարտուղարի պաշտոնում։ Այս մասին ասվում է ամերիկյան Կոնգրեսի վերին պալատի կայքում։
Այս պահին քվեարկությունը շարունակվում է, սակայն Բլինկենի նշանակումը Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում արդեն պաշտպանել են 100 սենատորներից ավելի քան 50-ը:
Էնթոնի Բլինկենը պետքարտուղարի պաշտոնում առաջադրվել է նախագահ Ջո Բայդենի կողմից։ Նա արդեն հայտարարել է «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին» ռուս-ամերիկյան պայմանագիրը երկարաձգելու նոր վարչակազմի մտադրության մասին, ինչպես նաև եվրոպացի գործընկերներին համոզելու իր ցանկության մասին՝ հրաժարվել «Հյուսիսային հոսք-2» ռուսական գազատարից:
Կարծիքներ