«Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկել է «Փրկություն» ՀԿ-ի վերանորոգման աշխատանքները

«Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկել է «Փրկություն» ՀԿ-ի վերանորոգման աշխատանքները

«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել են Երևանի Շենգավիթ համայնքում գործող «Փրկություն» ՀԿ-ի`մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների ցերեկային խնամքի և սոցիալ-վերականգնողական միակ կենտրոնի, վերանորոգման աշխատանքները։

«Վերանորոգման աշխատանքների մեկնարկին կենտրոնի տնօրենի և աշխատակազմի կողքին ներկա էին նաև կենտրոնի շահառու երեխաների մի մասը, ովքեր մեծ ոգևորությամբ դիմավորեցին հիմնադրամի աշխատակազմին ի դեմս փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի և նախաձեռնության ղեկավար Տաթև Գրիգորյանի։ «Շատ ուրախ ենք, որ վերանորոգվում է մեր տունը»,- ասում էին նրանք՝ շտապելով իրենց ներդրումն ունենալ աշխատանքների մեջ։

Երեխաները սիրով օգնեցին տեղափոխել կենտրոնի բույսերը՝ դրանք տեղավորելով բակի անվտանգ հատվածում: Հատկանշան է, որ նրանք վերջին օրերի ընթացքում ևս ակտիվ մասնակցում էին գույքի տեղափոխման նախապատրաստական աշխատանքներին:

«Իմ քայլը» հիմնադրամը շարունակելու է հետևել շինարարության և բարեկարգման ընթացքին՝ ապահովելով բարձր որակ և շարունակականություն։

Այս նախաձեռնությունը հերթական քայլն է հիմնադրամի ռազմավարության շրջանակում՝ ստեղծելու ավելի ներառական, առողջ և զարգանալու հնարավորություններ ապահովող միջավայր հատուկ կարիքներ ունեցող անձանց համար` որպես հասարակության մեջ ընդգրկված լիարժեք անդամներ»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում