Փորձի փոխանակում ԵՄ արտահանման վերահսկման ծրագրի տարածաշրջանային համակարգողների և ՊԵԿ մասնագետների միջև

Փորձի փոխանակում ԵՄ արտահանման վերահսկման ծրագրի տարածաշրջանային համակարգողների և ՊԵԿ մասնագետների միջև

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության մի շարք ստորաբաժանումներում աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել ՝ ԵՄ արտահանման վերահսկման ծրագրի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների համակարգող Մաթիազ Մուրովեքի և նախագծի ղեկավար Միշել Մոնտեմուրոյի հետ: ԵՄ փորձագետները տեղում ծանոթացել են աշխատանքային գործընթացին: 

Երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողության ծրագրերում և նախագծի կառավարման ոլորտում մասնագիտացած միջազգային փորձագետները ՊԵԿ մաքսային ծառայության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկել են ոլորտի մարտահրավերների, ռիսկերի կառավարման և մաքսային ընթացակարգերի վերաբերյալ հարցեր: 



Չնայած համավարակով պայմանավորված ծրագրի ընթացքի և նախատեսված միջոցառումները ոչ ամբողջությամբ էին իրականացվել, սակայն կողմերը վերահաստատել են փոխադարձ հանձնառությունը ծրագրի նոր շրջափուլի մեկնարկին առավել սերտ համագործակցելու շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում