Դժվարին այս ամիսներին Դուք եւս մեկ անգամ վկայեցիք, որ Ձեր ներուժն ասպառ է․ Հայկ Մարության

Դժվարին այս ամիսներին Դուք եւս մեկ անգամ վկայեցիք, որ Ձեր ներուժն ասպառ է․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի առթիվ․

«Սիրելի՛ մանկավարժներ,
Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա նվիրական տոնի առթիվ։

Ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքը նվիրումի կենդանի օրինակ է, սեփական առաքելության ընկալման յուրօրինակ նշաձող, որին ձգտում են Ձեր սաները՝ տարբեր ասպարեզներում իրենց մասնագիտական կայացման ճանապարհին։
Դժվարին այս ամիսներին Դուք եւս մեկ անգամ վկայեցիք, որ Ձեր ներուժն ասպառ է․ համավարակը չկասեցրեց կրթելու Ձեր հանձնառությունը, պատերազմի արհավիրքները չսասանեցին դասից անմիջապես առաջ արցունքոտ աչքերը սրբելու եւ ապա աշակերտներին Հայրենիքի նկատմամբ սեր ու ապագայի հանդեպ լավատեսություն ներշնչելու Ձեր կամքը։

Համոզված եմ, որ այսօրվա ձեր նվիրումը վաղը հատուցվելու է մանկավարժի համար երախտիքի լավագույն արտահայտությամբ՝ կյանքի տարբեր բնագավառներում հաջողած ձեր սաների նվաճումներով»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում