ԱՄՆ-ը Վրաստանին կոչ է անում հարգել Սաակաշվիլիի իրավունքները
Վրաստանի իշխանությունները պետք է ապահովեն երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ արդար վերաբերմունք և իրավունքների պաշտպանություն: Այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, փոխանցում է TASS-ը։
«Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին ապահովել Սաակաշվիլիի նկատմամբ արդար վերաբերմունք ՝ Վրաստանի օրենքներին և մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին համապատասխան», – ասել է նա:
Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է հոկտեմբերի 1 -ին՝ Բաթումից տեսանյութ հրապարակելուց հետո։ Այժմ գտնվում է Թբիլիսիից ոչ հեռու՝ Ռուսթավի քաղաքի բանտում:
Կարծիքներ