Հնդկաստանի վարչապետը ցավակցել է Իրանին
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել իրանցի ժողովրդին և Իրանի զոհված նախագահ Էբրահիմ Ռայիսիի ընտանիքին և նշել նրա ներդրումը Հնդկաստան-Իրան հարաբերությունների ամրապնդման գործում:
«Խորապես վշտացած և ցնցված եմ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահվան կապակցությամբ: Նրա ներդրումը Հնդկաստանի և Իրանի երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում միշտ կհիշվի», - գրել է Մոդին X-ում։
Կարծիքներ