Հայաստանը կունենա տարածաշրջանի լավագույն ուսումնամարզական համալիրներից մեկը. Արայիկ Հարությունյան
Հայաստանը կունենա տարածաշրջանի լավագույն ուսումնամարզական համալիրներից մեկը՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ շուտով կմեկնարկեն Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի շինարարական աշխատանքները, ինչը բացառիկ է մարզահամալիրների կառուցման ոլորտում վերջին տասնամյակներում:
«Մոտ 5 միլիարդ դրամ արժողությամբ համալիրը կունենա տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ, մարզասրահներ, մարզադաշտեր:
Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում մեծ սպորտի զարգացմանը, և նման լուրջ ֆինանսական ներդրումը դրա լավագույն ապացույցներից մեկն է»,- գրել է Հարությունյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն դրամ:
Կարծիքներ