Եվրատեսիլյան բեմում կայացել է Հայաստանի պատվիրակի երկրորդ փորձը
Թուրինում այսօր կայացել է «Եվրատեսիլի» երկրորդ փորձը: Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը:
Ռոզա Լինը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 10-ին, 17-րդ համարի ներքո:
Ռոզա Լինի «Snap» երգի հեղինակներն են կոմպոզիտորներ՝ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելն, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանն: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը:
Կարծիքներ