Արևադարձային անտառները հնարավոր կլինի վերականգնել սուրճի մրուրի միջոցով
Հավայան համալսարանի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ սուրճի մրուրը կարող է օգնել արևադարձային ծառերի ու բուսատեսակների վերականգնմանը: Այն արագացնում է անտառների աճը և բարելավում բնահողը: Այս մասին հայտնում է Phys.org-ը:
Ուսումնասիրության համար ընտրվել է Կոստա Ռիկայում չմշակված երկու հողակտոր: Առաջին հողամաս են տարել որոշակի քանակությամբ սուրճի մրուր, իսկ մյուս հողակտորը դատարկ են թողել:
Սուրճի մրուրով մշակված հողակտորը վերածվել է փոքրիկ անտառի, այն դեպքում, երբ մյուս հողակտորը մնացել է նույնը:
«Արդյունքը տպավորիչ էր: Ընդամենը երկու տարում սուրճի մրուրով պատված հողակտորը վերածվել է փոքրիկ անտառի»,-ասել է ուսումնասիրության հեղինակ Ռեբեկա Քոուլը:
Բացի այդ, փորձարկման արդյունքում զգալիորեն բարելավվել է բնահողի պարունակությունը: Այն հարստացել է ազոտով, ֆոսֆորով և ածխածնով:
Կարծիքներ