Ջոն Քիրբին Վլադիմիր Պուտինին մեղադրել է դաժանության և այլասերվածության մեջ

Ջոն Քիրբին Վլադիմիր Պուտինին մեղադրել է դաժանության և այլասերվածության մեջ

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է դաժանության և այլասերվածության մեջ՝ Ուկրաինայում ռուսական բանակի կողմից ռազմական հանցագործությունների ապացույցների պատճառով։

BBC-ն գրում է, որ ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում Քիրբին չի կարողացել զսպել իր էմոցիաները՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Պուտինը ռացիոնալ է գործում։

«Դժվար է նայել, թե ինչ է նա անում Ուկրաինայում, ինչ են անում նրա ուժերը Ուկրաինայում, և կարծել, որ բարոյական մարդը կարող է արդարացնել դա: Դժվար է նայել… կներեք: Անհնար է որոշ նկարներ նայել և միևնույն ժամանակ մտածել, որ ձեր առջև կարող են լինել ողջամիտ, լուրջ և հասուն առաջնորդի գործողությունների հետևանքները: Ես չեմ կարող խոսել նրա հոգեբանության մասին, բայց կարծում եմ, որ մենք բոլորս կարող ենք խոսել նրա այլասերվածության մասին», - ասել է Քիրբին:

Նա նշել է, որ Ուկրաինայում ռուսական զորքերի գործողությունները ոչ մի կերպ չեն համապատասխանում երկրի ներկայացրած նպատակներին։

«Դժվար է հաշտվել այս հռետորաբանության հետ, դժվար է տեսնել, թե ինչ են անում անմեղ մարդկանց, ինչպես կրակում են գլխի հետևից՝ ձեռքերը մեջքից կապած, ինչպես են  սպանվել  հղի կանայք, ինչպես են ռմբակոծվել հիվանդանոցները: Ես պարզապես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է նա կարողանում կապել մեկը մյուսի հետ»,-ասել է Քիրբին՝ մեկնաբանելով Պուտինի հայտարարությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում