Դավիթ Բաբայանը`Մեհրիբան Ալիևայի անձնական վրեժխնդրության զոհ
Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 28-ին ԼՂ նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանն ինքնակամ հանձնվել էր Բաքվին։ Նշենք, որ Դավիթ Բաբայանն Ադրբեջանի կազմած ցուցակի անձնացից մեկն է, ում ամեն կերպ Բաքուն պատրաստվում էր ձերբակալել։ Այսպիսով՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը երեկ հայտնել է, որ Դավիթ Բաբայանին իրենք կալանավորել են։
hayeli.am-ի տեղեկություններով՝ Դավիթ Բաբայանի նկատմամբ անձնական վրեժխնդրություն ունի Ալիևների ընտանիքը։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 2015 թվականին՝ Փարիզի հյուրանոցներից մեկում՝ Դավիթ Բաբայանը դեմ առ դեմ պատահմամբ հանդիպել է Ալիևի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային։ Ալիևան իրեն թույլ է տվել շատ գռեհիկ արտահայտություններ, ինչին շատ կոպիտ պատասխանել է Դավիթ Բաբայանը։
Ըստ էության՝ Մեհրիբան Ալիևան մինչ այս պահը չի մարսել դա և դրանով է պայմանավորված, որ Դավիթ Բաբայանի առաջ կոնկրետ պահանջ են դրել, որպեսզի նա հանձնվի Բաքվին։
Կարծիքներ