Աշխարհի չեմպիոն հռչակված գյումրեցի հրաձիգը թարմացրել է աշխարհի ռեկորդը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 1-9-ը Ֆրանսիայի Շատոռու քաղաքում կայացած գնդակային հրաձգության՝ վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 4 մեդալ:
Նշենք, որ ՀՀ հավաքական թիմի կազմում ընդգրկված էին նաև Գյումրու հրաձգության մարզադպրոցի ներկայացուցիչներ Հովհաննես Մարգարյանը, Արուսյակ Գրիգորյանը և Գոռ Խաչատրյանը:
Երիտասարդների մրցապայքարին մասնակցող Գոռ Խաչատրյանը, հավաքելով 386 միավոր, ոչ միայն դարձել է աշխարհի չեմպիոն, այլև կրկնել է աշխարհի երիտասարդների ռեկորդը։ Աշխարհի առաջնության կանանց մրցապայքարում գյումրեցի Արուսյակ Գրիգորյանը, հավաքելով 367 միավոր, դարձել է բրոնզե մեդալակիր։
Կարծիքներ