Դալայ Լաման պատվաստվել է կորոնավիրուսի դեմ (լուսանկարներ)
Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման Covishield հակակորոնավիրուսային պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Նրան պատվաստել են Հնդկաստանի հյուսիսում գտնվող Դհարմսալա քաղաքի հիվանդանոցում, հայտնում է Associated Press գործակալությունը։
Պատվաստումից հետո 85-ամյա Դալայ Լաման մարդկանց կոչ է արել համարձակություն ցուցաբերել և պատվաստվել։
«Լուրջ խնդիրներից զերծ մնալու համար պատվաստումը չափազանց կարևոր է»,- ասել է նա:
Տիբեթի հոգևոր առաջնորդին պատվաստած բժիշկը հայտնել է, որ վերջինս համառել է մյուսների նման պատվաստվելու համար անձամբ հիվանդանոց ներկայանալ։
Կարծիքներ