Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Ռուսաստանի Կազան քաղաք՝ մասնակցելու BRICS-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Այդ մսին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իրանի նախագահը Վլադիմիր Պուտինի հրավերով ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի անդամ երկրների ղեկավարների 16-րդ գագաթնաժողովին»,-նշված է հաղորդագրության մեջ։
BRICS-ի գագաթնաժողովը Կազանում տեղի կունենա հոկտեմբերի 22-ից 24-ը։
Կարծիքներ