Իսրայելը խոստովանել է, որ «Հեզբոլլահի» անօդաչու թռչող սարքն ուղղակիորեն հարվածել է Նեթանյահուի նստավայրին

Իսրայելը խոստովանել է, որ «Հեզբոլլահի» անօդաչու թռչող սարքն ուղղակիորեն հարվածել է Նեթանյահուի նստավայրին

Իսրայելը խոստովանել է, որ Լիբանանից արձակված «Հեզբոլլահի» անօդաչու թռչող սարքն ուղղակիորեն հարվածել է Կեսարիայում գտնվող վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։  

«Իսրայելի գրաքննչական մարմինը թույլ է տվել հրապարակել տեղեկատվություն այն մասին, որ «Հեզբոլլահի» կողմից արձակված անօդաչու թռչող սարքը հարվածել է Նեթանյահուի ընտանիքի տանը՝ պատճառելով որոշակի վնաս»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ «Հեզբոլլահը» երեք անօդաչու թռչող սարք էր արձակել, և բոլորն ուղղված են եղել Կեսարիայի վարչապետական նստավայրի վրա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելցի զինվորականները խոցել են երեք անօդաչու թռչող սարքերից երկուսը։

Ավելի վաղ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը պաշտոնապես ստանձնեց Կեսարիայում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան վրա հարձակման ողջ պատասխանատվությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում