Բողոքի ակցիա ԿԳՄՍ-ի դիմաց. հարյուր հազարավոր, թե՞ տասնյակ մասնակիցներ (լուսանկար)

 Բողոքի ակցիա ԿԳՄՍ-ի դիմաց.  հարյուր հազարավոր, թե՞ տասնյակ մասնակիցներ (լուսանկար)

ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց  բողոքի ակցիա է տեղի ունենում: Հավաքվել են «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամները, չընդունված դիմորդները, նրանց ծնողները և այլոք: Նրանք պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Բողոքի ակցիա իրականացնողները հայտարարեցին, որ հարյուրավոր մարդիկ են եկել նախարարի հրաժարականը պահանջելու, ինչին ի պատասխան նախարարի տեղակալ Դավիթ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է հրապարակել, գրելով.

«Բողոքելու իրավունք ունեն բոլորը, բայց հասարակությանը մոլորեցնելու իրավունք` ոչ ոք: Քիչ առաջ Չախալյանը հայտարարեց, որ հարյուրավոր ու հազարավոր քաղաքացիներ միացել են ցույցին: Այս լուսանկարն արել եմ երկու րոպե առաջ: Դատեք ինքներդ»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում