Էրդողանը հայտարարել է վերջին անգամ առաջադրվելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, ժողովրդից «վերջին անգամ» աջակցություն է խնդրել նախագահական ընտրություններում իր թեկնածության համար:
«Մենք խնդրում ենք մեր ողջ ժողովրդի, հատկապես՝ երիտասարդության աջակցությունը։ Երբ ես ասում եմ «վերջին անգամ», նկատի ունեմ 2023 թվականի ընտրություններին մեզ աջակցելու համար»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք՝ Էրդողանը Թուրքիայի գործող նախագահն է 2014 թվականի օգոստոսի 28-ից, 2018 թվականին արտահերթ ընտրություններում նա վերընտրվել է նախագահի պաշտոնում։ Մինչ նախագահի պաշտոնը ստանձնելն էլ Էրդողանը զբաղեցրել է երկրի վարչապետի ու Ստամբուլի քաղաքապետի պաշտոնները:
Կարծիքներ