Իտալիայի՝ ավելի քան 80 քաղաքներում բողոքի ակցիաներ են

Իտալիայի՝ ավելի քան 80 քաղաքներում բողոքի ակցիաներ են

Իտալիայում մի քանի հազար մարդու մասնակցությամբ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել մի շարք հանրային վայրեր այցելելու համար կորոնավիրուսային հատուկ արտոնագրեր ներդնելու որոշման դեմ։

Նման փաստաթղթերի առկայության դեպքում է թույլատրվելու մարդկանց մուտքը այդ թվում ռեստորաններ, թանգարաններ, մշակութային այլ հաստատություններ, մարզասրահներ, լողավազաններ, սպորտային միջոցառումների անցկացման վայրեր և այլն:

Հավաքներին շուրջ 3000 մարդ է մասնակցել, իսկ այդպիսի ակցիաներ անցկացվել են Իտալիայի մոտ 80 քաղաքում: 

Իտալիայում  մեծահասակների 2/3-ն արդեն իսկ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում