Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Մադրիդի համալսարանում Հայաստանին վերաբերող միջոցառումների անցկացման շուրջ
Մարտի 3-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Մադրիդի ինքնավար համալսարանի փոխռեկտոր Իրենե Մարտին Կորտեսի հետ։ Այս մասին տեղեկացնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Իսպանիայի միջև համալսարանական կապերն ակտիվացնելու գործնական հնարավորությունները, կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Մադրիդի ինքնավար համալսարանում Հայաստանին վերաբերող միջոցառումների անցկացման շուրջ։
Կարծիքներ