Բերման է ենթարկվել Արա Զոհրաբյանը
Երևանի Հյուսիսային պողոտայից բերման է ենթարկվել փաստաբան, «Ազատագրական շարժման» առաջնորդներից Արա Զոհրաբյանը: Այս մասին տեղեկանում ենք Շարժման ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից:
Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ «Ազատագրական շարժման» անդամները, որը գլխավորում են Արա Զոհրաբյանը, Նաիրի Հոխիկյանը և Վահագն Չախալյան, ստորագրահավաք են իրականացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Եռյակը ստորագրահավաքը սկսել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոնից, ինչը մեծ քննադատությունների տեղիք էր տվել:
Մասնավորապես՝ հանրությունն իր վրդովմունքն էր արտահայտում՝ Եռաբլուրը քաղաքական հարցերին խառնելու համար:
Կարծիքներ