Արցախում պարենի խնդիր չկա։ Անհրաժեշտ են միայն գյուղնախարարության մատնանշած ապրանքները։

Արցախում պարենի խնդիր չկա։ Անհրաժեշտ են միայն գյուղնախարարության մատնանշած ապրանքները։
Լուսանկարը՝ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ֆեյսբուքյան էջից

Արցախի գյուղատնտեսության նախարարությունը վստահեցնում է, որ այս պահին պարենի խնդիր չկա։ Գերատեսչությունը Facebook–ի պաշտոնական էջում հրապարակել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է․

Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, շնորհակալություն ենք հայտնում արագ արձագանքի և օժանդակության համար: Հայտնում ենք նաև, որ անհրաժեշտ են միայն մեր կողմից մատնանշված ապրանքներն ու ապրանքատեսակները: Այս պահին պարենի խնդիր չկա:

Ներկայացնում ենք այս պահին անհրաժեշտ ապրանքների ցանկը:

Ծխախոտ, խմելու ջուր, երկարաժամկետ պահպանության քաղցրավենիք, խտացրած կաթ, սուրճ, պահածոյացված սնունդ և հիգիենայի պարագաներ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում